ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրասնոդարի կենտրոնում տղամարդ է սպանվել. կրակողն ազգությամբ հայ է

Կրասնոդարի կենտրոնում տղամարդ է սպանվել: Հայտնում են տեղի լրատվամիջոցները:


Բուդյոննի փողոցում անհայտ անձը մոտեցել է ամենագնացի վարորդին և ատրճանակից մի քանի անգամ կրակել նրա վրա ու անհետացել։ Տուժածը մահացել է:


112 տելեգրամյան ալիքի տեղեկություններով Կրասնոդարի կենտրոնում գնդակահարված տղամարդը, պարզվել է, տեղի գործարար, ազգությամբ աֆրիկացի Յակուբու Համիդու Տուրեն է։Մահացածը նախկինում ունեցել է գիշերային ակումբ, այնուհետև աշխատել է գյուղատնտեսության ոլորտում:


Կրակողը՝ 55-ամյա Անդրանիկ Գրիգորյանը, հանձնվել է ոստիկանություն։ Նախկինում հաշվեհարդարի պատճառը բիզնեսի շուրջ տարաձայնությունն էր։

Քաղաքականություն

Պատահարներ