Գեղարքունիքում աշակերտին բռնության են ենթարկել «փոքրամարմին լինելու, գանգուր մազերի ու գերազանց սովորելու պատճառով». Ազատություն

Գեղարքունիքում աշակերտին բռնության են ենթարկել «փոքրամարմին լինելու, գանգուր մազերի ու գերազանց սովորելու պատճառով»

«Դեպքը տեղի է ունեցել օրերս՝ Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում: «Ազատությանը» դիմած ծնողը խնդրեց չհրապարակել իր անունն ու նույնականացնող որևէ տվյալ: «Փոքր համայնքում մեզ կհալածեն»,- նեղսրտեց կինը, որն ասում է՝ 2 տարի շարունակ որդին դպրոցից տուն է եկել փոշոտ հագուստով, վնասվածքներով, մի անգամ էլ կոտրած թևով:

Ոստիկաններին իրենք չեն պատմել, որ դասընկերներն են դպրոցի բակում տղային ծեծել՝ նույն համայնքում չթիրախավորվելու համար։ Հալածանքների պատճառն ըստ մոր, որդու փոքրամարմին լինելը, փարթամ գանգուր մազերն ու գերազանց սովորելն են եղել։ Անչափահասի մայրն ասում է՝ պարբերաբար դիմել է դասղեկին ու տնօրենին։

Տնօրենի հետ վերջին խոսակցությունը եղել է շաբաթվա սկզբին, երբ իր անանուն նամակն արդեն հրապարակված էր:

«Երբեք չեմ մոռանա այս ապրումները»,- ասում է տևական ստորացումների ենթարկված պատանին, որը դասարանցիների օգնությունն է խնդրել, երբ իրեն մոտեցրել են սառը ծորակին:

Ոստիկանությունից ու Կրթության նախարարությունից ասում են՝ հիմնականում գործն իրենց է հասնում, երբ արդեն ծնողներն են սկսում վիճել կամ բանը հասնում է բռունցքներին:

Միայն նախորդ տարի, ոստիկանները շուրջ 700 դեպք են կանխել, երբ անչափահասները փորձել են ինքնուրույն հաշիվներ պարզել ու հայտնվել են ոստիկանների տեսադաշտում: Զգալի մասն, ըստ ոստիկանության, հենց բուլինգի դեպքեր են եղել: Բայց բուլինգը Հայաստանում քրեականացված չէ, իրավապահներն անգամ հստակ վիճակագրություն չեն վարում:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Քաղաքականություն

Պատահարներ