«Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման տվյալները հստակեցման կարիք ունեն». Զախարովա

«Հայաստանում «Միր» վճարային համակարգի քարտերի աշխատանքի դադարեցման մասին տվյալները հստակեցման կարիք ունեն․ ՌԴ կառավարությունն այս պահին զբաղվում է դրանով»․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Դա լրացուցիչ հստակեցում է պահանջում, ինչով էլ այժմ զբաղվում է մեր գերատեսչությունը և, ընդհանուր առմամբ, կառավարությունը», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Քաղաքականություն

Պատահարներ