ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օդապարիկը բախվել է էլեկտրահաղորդման գծին և բռնկվել. զամբյուղում 3 մարդ է եղել. ԱՄՆ

ԱՄՆ-ում օդապարիկը բախվել է էլեկտրահաղորդման գծին և բռնկվել. դրա զամբյուղում երեք մարդ է եղել, որոնք հրաշքով չեն տուժել բարձրությունից ընկնելու ժամանակ: Հայտնում են տեղի լրատվամիջոցները:


Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ռոչեսթեր քաղաքում՝ օդապարիկը, որում երեք մարդ է եղել, վայրէջքի ժամանակ բախվել է էլեկտրահաղորդման գծին։ Սրանից անմիջապես հետո լարերը կայծ են տվել, և օդապարիկը բռնկվել է։


Օդապարիկի ներսում գտնվողներից ոչ ոք չի տուժել։ Զամբյուղի մոտ հրդեհ է բռնկվել, սակայն արագ մարվել է։ Տեղի իշխանությունները այժմ հետաքննում են միջադեպը։

Քաղաքականություն