Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ տուժածը ԱՄՆ քաղաքացի է

Այսօր՝ մարտի 21-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան փողոցում գլխի հատվածում վնասվածք ստացած քաղաքացի կա: Այս մասին հայտնում է Shamhsyan.com-ը։ 


Ինչպես հայտնում է կայքը, հարձակվողը քաղաքացուց հափշտակել է գումար, որի չափը ոստիկաններն ու քննիչները պարզում են: Տարածքը պարեկները սահմանազատել են, դեպքի վայրում էլ հայտնաբերել են ատրճանակ: 


Կայքի տեղեկություններով՝ գլխի հատվածում վնասվածք ստացած վիրավորը ԱՄՆ քաղաքացի է:


ՆԳՆ լրատվական բաժնից էլ Auroranews-ի հետ զրույցում ասացին․ «Ձեռնակվում են օպերատիվ միջոցներ հարձակում իրականացրած անձին հայտնաբերելու ուղղությամբ»։  


Auroranews-ին ՔԿ-ից հայտնեցին․ «ՔԿ-ում վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 252 հոդվածի 2 մասի 5-րդ կետով (ավազակություն) եւ 334 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) հատկանիշներով»։


Քաղաքականություն