Բորելը հայտարարել է, թե ԵՄ-ն ինչու է աջակցում Ուկրաինային

Եվրամիությունն Ուկրաինային աջակցում է ոչ թե ուկրաինացի ժողովրդի հանդեպ սիրուց դրդված, այլ,  քանի որ դա բխում է սեփական շահերից։ Այս մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար ղեկավար Ժոզեպ Բորելը։


Նրա խոսքով ՝ Եվրամիությունը չի կարող թույլ տալ, որ «Ռուսաստանը հաղթի այդ պատերազմում», քանի որ արդյունքում լուրջ վնաս կհասցվի Եվրոպային և ԱՄՆ-ին:


«Խոսքը միայն առատաձեռնության մասին չէ։ Խոսքը Ուկրաինային աջակցելու մասին չէ, քանի որ մենք սիրում ենք ուկրաինացի ժողովրդին։ Դա մեր սեփական շահերից է բխում: Եվ դա նաև բխում է ԱՄՆ - ի շահերից ՝ որպես գլոբալ խաղացող», - ասել է Բորելը ։


Միևնույն ժամանակ, Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն անում է հնարավոր ամեն ինչ Ուկրաինային ավելի ու ավելի արագ աջակցելու համար:

Քաղաքականություն