Զախարովան մեկնաբանել է Բորելի հայտարարությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ առաջին անգամ Արևմուտքի ներկայացուցիչը ճշմարտացիորեն է խոսել Ուկրաինային աջակցելու պատճառների մասին:


Այս կերպ նա մեկնաբանել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերն այն մասին, որ Եվրամիությունն Ուկրաինային ֆինանսական օգնություն է ցուցաբերում ոչ թե այն պատճառով, որ այդքան սիրում է ուկրաինացի ժողովրդին, այլ այն պատճառով, որ դա բխում է Բրյուսելի, ինչպես նաև ԱՄՆ-ի սեփական շահերից:


Զախարովան կրկնել է Բորելի խոսքերը և նշել, որ խոսքը ոչ թե «ուկրաինացիների հանդեպ սիրո», այլ Միացյալ Նահանգների՝ գերիշխանություն պահպանելու ցանկության մասին է:


ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի կարծիքով՝ միջազգային հարաբերությունների նկատմամբ ԱՄՆ մոտեցման մեջ ստեղծարարությունից ոչինչ չի մնացել, լիբերալ դեմոկրատները միայն քանդում են։


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Եվրամիության դիվանագիտության ղեկավար ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, ոչ Եվրամիությունն Ուկրաինային աջակցում է ոչ թե ուկրաինացի ժողովրդի հանդեպ սիրուց դրդված, այլ, քանի որ դա բխում է սեփական շահերից։ 

Քաղաքականություն