Զելենսկին աշխատանքից ազատել է ԱԽ քարտուղարին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ալեքսեյ Դանիլովին ազատել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից և նրա փոխարեն անմիջապես նշանակել Ալեքսանդր Լիտվինենկոյին, հայտնում են տեղի լրատվամիջոցները։


«Ազատել Ալեքսեյ Մյաչեսլավովիչ Դանիլովին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից»,- ասված է թիվ 186/2024 հրամանագրում։


Նշենք, որ Ուկրաինայի նախագահն արդեն փոխարինող է գտել Դանիլովին։ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Ալեքսանդր Լիտվինենկոն։


«Ալեքսանդր Վալերիևիչ Լիտվինենկոյին նշանակել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար»,- ասված է թիվ 188/2024 հրամանագրում։


Մինչ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվելը Ալեքսանդր Լիտվինենկոն Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարն էր։ Զելենսկին նրան պաշտոնից ազատել է մինչ նշանակումը։



Քաղաքականություն