Ահաբեկչության մեջ մեղադրվողներից մեկին կարող են տեղափոխել այլ կալանավայր. հայտնի է պատճառը

Մոսկվայում կատարված ահաբեկչության մեջ մեղադրվողներից մեկին կարող են տեղափոխել մեկ այլ կալանավայր։ Հայտնում են տեղի լրատվամիջոցները:


Խոսքը 19-ամյա Մուհամմադսոբիր Ֆայզովի մասին է։ Նա կարող է Լեֆորտովոյից տեղափոխվել «Մատրոսսկայա տիշինա»։


Շոթի խոսքով՝ այնտեղ կա անհրաժեշտ բժշկական սարքավորումներ՝ հետագա քննչական գործողությունների իրականացնելու իր կյանքը փրկելու համար։ Ֆայզովը վիրավորվել է ձերբակալության ժամանակ և բժիշկների ուղեկցությամբ դատարան է տեղափոխվել անվասայլակով։


Հվելենք, որ Crocus City Hall ահաբեկիչները փախչելիս պայթուցիկներ են նետել ճանապարհին։ Մ-3 Ուկրաինա մայրուղու մոտ հայտնաբերվել է նռնականետի 6 պարկուճ և ապահովիչ։ Նրանք գցված  են ճանապարհից չորս մետր հեռավորության վրա։






Քաղաքականություն

Պատահարներ