Հայաստանը ՀԲ–ից 92,3 մլն եվրո վարկ կվերցնի

ՀՀ կառավարությունը հաստատել է Համաշխարհային բանկից 92,3 մլն եվրո վարկի և 16 մլն եվրո դրամաշնորհի ստացման հայտը: Այս որոշումն ընդունվել է այսօրվա ՀՀ կառավարության նիստի ժամանակ։


Վարկը տրամադրվել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՀԲ-ի ստորաբաժանում, որը շուկայականից ցածր պայմաններով վարկեր է տրամադրում) միջոցով: Միջոցները կուղղվեն 2024 թ. բյուջեի դեֆիցիտի մարմանը, սակայն, ի տարբերություն այս տեսակի նախորդ վարկերի, այս վարկի տրամադրումը որոշակի պայմաններով է լինելու։


Ըստ այդմ` ՀՀ կառավարությունը պարտավորվում է կատարելագործել կլիմայի փոփոխության և կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրությունը:


2024 թ. բյուջեի դեֆիցիտը նախատեսված է 482,9 մլրդ դրամի չափով, որը զգալիորեն ավելին է, քան 2023 թ.` 245,3 մլրդ դրամ. այս գումարն ուղղվել էր ԼՂ–ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերի իրականացման, ինչպես նաև ենթակառուցվածքների, դպրոցների և մանկապարտեզների կառուցման խոշոր նախագծերի շարունակման համար։

Քաղաքականություն

Պատահարներ