Կրեմլը Telegram-ի սեփականատիրոջը կոչ է արել ավելի ուշադիր հետևել մեսենջերին

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը պետք է ավելի ուշադիր հետևի մեսենջերին՝ ահաբեկչական նպատակներով դրա հաճախակի օգտագործման պատճառով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Shot թելեգրամյան ալիքին տված հարցազրույցում։

«Մենք Պավել Դուրովից ավելի մեծ ուշադրություն ենք ակնկալում մեսենջերի նկատմամբ, քանի որ տեխնոլոգիական տեսանկյունից այս եզակի և ֆենոմենալ ռեսուրսը, որն աճում է մեր սերնդի աչքի առաջ, ավելի ու ավելի է գործիք դառնում ահաբեկիչների ձեռքում՝ օգտագործվելով ահաբեկչական նպատակներով»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ Ռուսաստանի տարածքում մեսենջերի արգելափակման ծրագրեր չկան։

Քաղաքականություն

Պատահարներ