Մենք ձգտելու ենք հասնել նրան, որ նրանք պատշաճ պատիժ կրեն․ Պեսկով

Ռուսաստանը ձգտելու է հասնել նրան, որ նրանք, ովքեր կանգնած են Ուկրաինայում ռուսների դեմ ռազմական հանցագործությունների հետևում, պատշաճ պատիժ կրեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


Պեսկովը, մեկնաբանելով Ուկրաինայում ռուս ռազմագերիների կտտանքների մասին ՄԱԿ-ի զեկույցը, հայտարարել է, որ Մոսկվայի համար դա նորություն չէ, Կիևի ռեժիմի բոլոր հանցագործությունները փաստագրված են:


«Իհարկե, մենք ձգտելու ենք հասնել նրան, որ նրանք, ովքեր կանգնած են այդ հանցագործությունների հետևում, պատշաճ պատիժ կրեն», - ասել է նախագահի մամուլի քարտուղարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ հետագա քայլեր կարելի է ակնկալել Մոսկվայից և արդյոք կբարձրացվի ռազմական հանցագործներին պատժելու հարցը:


Ավելի վաղ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի՝ Ուկրաինայում հետաքննության հանձնաժողովը զեկույցում հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորները ռազմական հանցագործություններ են կատարել՝ գնդակահարելով և խոշտանգելով ռուս ռազմագերիներին: ՄԱԿ-ի առաքելությունը հայտնել է ուկրաինական զորքերի կողմից ՌԴ գերիների նկատմամբ հաշվեհարդարի 25 դեպքի մասին։ Բացի այդ, Ուկրաինան քրեական գործեր չի հարուցել իր զինվորների նկատմամբ, ովքեր գնդակահարել են ռուս ռազմագերիներին, չնայած այն հանգամանքին, որ փաստաթղթավորված են մի քանի մահապատիժներ, հայտարարել Է ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության ղեկավար Ֆոլկեր Թյիրկը:

Քաղաքականություն

Պատահարներ