Պուտինն ասել է՝ ինչը թույլ կտար խուսափել Ուկրաինայի հակամարտությունից

Ուկրաինայում հակամարտություն չէր լինի, եթե Ռուսաստանի անվտանգության շահերը հաշվի առնվեին ԽՍՀՄ փլուզումից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական օդաչուների հետ շփման ժամանակ։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Պարզապես հաշվի կառնեին անվտանգության ոլորտում մեր շահերը, ինչի մասին մենք խոսում էինք տարեցտարի, ըստ էության՝ տասնամյակից տասնամյակ», — հայտարարել Է Պուտինը:


Նրա խոսքով՝ Արեւմուտքում մշտապես անտեսել են ռուսական շահերը։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն «ընդհուպ մոտեցել է» ռուսական սահմաններին։


Մինչ այդ Պուտինը անհեթեթություն էր անվանել այն հայտարարությունները, թե Ռուսաստանը մտադիր է պատերազմել ՆԱՏՕ-ի դեմ։ Նախագահն ուշադրություն է հրավիրել ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի պաշտպանական ծախսերի անհամեմատելի մակարդակի վրա։


Պուտինը նաև նշել է ռուսական ռազմական ավիացիայի գերազանց գործողությունները հատուկ ռազմական գործողության ընթացքում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ օդաչուները հսկայական ներդրում ունեն ընդհանուր արդյունքի հասնելու գործում:

Քաղաքականություն

Պատահարներ