«Կրոկուսի» ահաբեկչությանը Եվրախորհրդի ղեկավարների արձագանքի բացակայությունը ամոթալի է. Զախարովա

ՄԿրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությանը Եվրոպայի խորհրդի ղեկավարության արձագանքի բացակայությունը կազմակերպության պատմության ևս մեկ ամոթալի էջ է, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին գրում է РИА Новости–ն։


Նրա խոսքով, սա Եվրախորհրդի պատմության հերթական ամոթալի էջն է, որն ապարդյուն փորձում է հավակնել Եվրոպայում մարդու իրավունքների գլխավոր պաշտպանի դերին։


Զախարովան ընդգծել է, որ խաղաղ բնակիչների վրա բարբարոսական հարձակմանը սկզբունքային պատասխանի բացակայությունը հարցեր է առաջացնում կազմակերպության ղեկավարության՝ միջազգային կայունության ապահովմանը և ահաբեկչության դեմ պայքարին նպաստելու կարողության վերաբերյալ, ինչպես նաև կասկածի տակ է դնում Եվրոպայի Խորհրդի իրավական և փորձագիտական ​​գործիքների անաչառությունը։ 


Ավելի վաղ նա նշել էր, որ արևմտյան երկրների իշխանությունները փորձել են «խաղալ բառերի հետ» հայտարարություններում՝ կապված Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության հետ։

Քաղաքականություն