Ոսկեպարում սպասում են Փաշինյանին. Ակնկալում են, որ կգնա ու կասի ժողովրդի պահանջները բավարարելու մասին. «Փաստինֆո»

Մարդուն պետք է հավատալ, կարծում եմ, եթե Փաշինյանը խոսք է տվել, որ պետք է գա, ուրեմն կգա։ Ես ակնկալում եմ` կգա ու կասի, որ ժողովրդի պահանջները բավարարում է ու հետ է կանգնել իր մտքից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց տավուշցի գնդապետ Միհրան Մախսուդյանը։

«Ամեն դեպքում՝ ժողովուրդը իր մտքից հետո չի կանգնել, այս պահին մեզ մոտ հանգիստ վիճակ է, բայց եթե որոշեն ժողովրդին դեմ գնալ՝ հաստատ ժողովուրդը նորից ոտքի կկանգնի», - վսահեցրեց գնդապետը։

Դիտարկվող տարածքների ադրբեջանական լինելու մասին իշխանությունների հայտարարությունները չե՞ն հուշում, որ անվտանգային կենսական նշանակության այդ տարածքները հանձնելու մտադրությունից հետ չեն կանգնել, հարցին ի պատասխան` Մախսուդյանը պատասխանեց, որ ինքը կարող է ապացուցել, որ այդ տարածքները հայկական են։ «Սովետական միության տարիներին, ինչ- որ ժամանակահատված տրվել է Ադրբեջանին, բայց պատմականորեն դա հայկական տարածք է», - ասաց տավուշցի գնդապետը` արձանագրելով, որ Ներքին Ոսկեպարը տալով կորցնելու ենք նաև իրական Ոսկեպարը, քանի որ նրա սահմանները չեն սահմանափակվում գյուղի տարածքով, այլ բարձրանում է Ոսկեպար գյուղի գագաթով, միջպետական ճանապարհով՝ գազամուղը փակելով, այդ դեպքում՝ հակառակորդը գալու է, նստի գյուղի գագաթին ու Ոսկեպարը էթնիկ զտման գնա»։


Դիտարկմանը, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ եթե նոր ստեղծվելիք բնագծերը Ադրբեջանը ճանաչելու է, հետևաբար նրանից պաշտպանվելու խնդիր առհասարակ չի լինելու, հետևաբար նաև` էթնիկ զտման` գնդապետը պատասխանեց. «Իսկ Ալեն Սիմոնյանի համար Արցախի օրինակը դաս չեղա՞վ, պարզ չէ՞, թե հակառակորդը ինչպես է վարվելու։ Հակառակորդը գազամուղից մի քանի


մետր հեռավորության վրա է նստելու, եթե եկավ ու այդտեղ նստեց, ի՞նչ է անելու, բնականաբար, վերցնելու իր հսկողության տակ, նաև գյուղն է վերցնելու իր հսկողության տակ, չի թողնելու ժողովուրդը շարժ կատարի, ժողովուրդն էլ թողնելու է ու դուրս գա։


Եթե որևէ մեկը մտածում է, որ հակառակորդի գալով՝ ժողովուրդը էթնիկ զտման չի ենթարկվի՝ թող պատրաստ լինեն ոսկեպարցիների հետ ապրելու, գուցե ոսկեպարցիներն համակերպվեն իրենց հետ ապրելուն, բայց չեն պատրաստվում թուրքի հետ ապրել, քանի որ այստեղ ոսկեպարցիները և ադրբեջանցիները շատ զոհեր են տվել, էդ արյունը դեռ չի սառել, մոտակա մի 50 տարիներին չի սառի, պատրաստ չեն ոսկեպարցիներն ապրելու հակառակորդի հետ, մեր թշնամու հետ»։

Քաղաքականություն