ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ավտովթար՝ Տավուշի մարզում․ 3 կին տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 12-ին, ավոտվթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի (Մայսիսյան կամրջի մոտ) բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Թովմաս Թովմասյանի վարած «Toyota Camry» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Դավիթ Ղիասյանի վարած «УАЗ» մակնիշի ավտոմեքենաները:


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, ովքեր կանայք են, վնասվածքներով տեղափոխվել են հիվնադանոց:


Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:






Քաղաքականություն

Պատահարներ