Մեղրիի հիվանդանոցի գլխավոր բժիշկը` 4 զինծառայողի կյանք խլած վթարի վիրավորների մասին

Մեղրիի հատվածում ողբերգական վթարի հետևանքով կա 20 վիրավոր։ Այս մասին NEWS,am-ի հետ զրույցում ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկը։


«Ունենք 4 զոհ, 20 վիրավոր։ Այժմ վիրավորների տեղափոխման հարցով ենք զբաղված»,- տեղեկացրել է հիվանդանոցի գլխավոր բժիշկը։


Լրատվամիջոցի տեղեկություններով՝ զոհերի և վիրավորների մեջ կան և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ։


Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:


Պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ: Տվյալներն այս պահին ճշգրտվում են:

Քաղաքականություն