Բայդենը ենթադրել է, որ իր հորեղբոր մարմինը կարող էին ուտել մարդակերները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ենթադրել է, որ իր հորեղբոր մարմինը կարող էին ուտել մարդակերները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այս մասին նախագահը պատմել է Փիթսբուրգում կայացած միջոցառման ժամանակ, Բայդենի ելույթը YouTube-ում հեռարձակել Է Սպիտակ տունը:


Բայդենը Պիտսբուրգ է ժամանել Սքրանտոնի ռազմական հուշահամալիր կատարած այցից հետո, որը կանգնեցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անհայտ կորած ամերիկացի զինվորների հիշատակին: Հուշահամալիրում նշված է Բայդենի հորեղբոր՝ Ամբրոզ Ֆիննեգանի անունը։


«Նա թռչում էր մեկ շարժիչով ինքնաթիռներով, հետախուզական թռիչքներ Էր կատարում Նոր Գվինեայի վրայով։ Նա կամավոր է ներկայացել։ Նրան գնդակահարել են Նոր Գվինեայի տարածքում, որտեղ այն ժամանակ շատ մարդակերներ կային»,- ասել է ԱՄՆ նախագահը։


Էմբրոուզ Ֆիննեգանի մարմինը չեն գտել, հավելել Է Բայդենը։


Ամբրոզ Ֆիննեգանի անունը հիշատակվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության գործակալության պաշտպանական ֆինանսների ծառայության զեկույցում: Փաստաթղթում նշվում է, որ Ֆիննեգանը 1944 թվականի մայիսին սուրհանդակային չվերթով մեկնել է Նոր Գվինեա, ինքնաթիռը կործանվել է ափերի մոտ։


Վթարի հետևանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող չորս անձանցից երեքը, անձնակազմի մեկ անդամ ողջ է մնացել և փրկվել: Սակայն հաջորդ օրը տեղում չեն հայտնաբերել ոչ կորած ինքնաթիռը, ոչ էլ զոհվածների մարմինները ։

Քաղաքականություն

Պատահարներ