Մյուս շաբաթվանից Տավուշի համայնքներից մարդիկ կներգրավվեն աշխատանքային խմբում. Փաշինյան

Արդեն հաջորդ շաբաթվանից համայնքների ներկայացուցիչները ներգրավված կլինեն աշխատանքային խմբում: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Կիրանց համայնքում գյուղացիների հետ հանդիպմանը։


«Վարչական շրջանների ղեկավարները ներգրավված են սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում` իրենց փաստարկներով և ժողովրդին էլ տեղեկություն կտան, թե ինչ է տեղի ունենում»,–ասել է նա։


Փաշինյանի խոսքով` այժմ մեր լարվածությունն ավելի շատ Կիրանց և Բերքաբեր համայնքների հետ է կապված։


«Այդտեղ մենք դպրոց ենք կառուցում և պետք է մեր երեխաների անվտանգությունը լիարժեք ապահովենք»,–ասել է նա։


Նրա խոսքով՝ գործընթացն ինչքան էլ դժվար է, բայց ինքը դրական է տրամադրված, որովհետև սահման է գծվում երկրի ամբողջ տարածքով։


«Սահմանը խաղաղության որոշակի երաշխիք է։ Բոլորս միշտ պետք է հիշենք, որ կարա ինչ-որ բան նենց չգնա, իսկ որ ամեն ինչ նենց գնա, ոնց մենք պլանավորել ենք, մենք պետք է իրար հետ երկխոսության մեջ լինենք»,- ասաց Փաշինյանը։



Քաղաքականություն

Պատահարներ