Օկուպացված Արցախում տեղակայված ռուս-թուրքական համատեղ կենտրոնը փակվում է

Օկուպացված Արցախում հրադադարի ռեժիմի վերահսկողության ռուս - թուրքական համատեղ կենտրոն փակվում է։


ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ 2021 թվականի հունվարին օկուպացված Աղդամում (Ակնա) բացված կենտրոնի գործունեությունը կդադարեցվի։


Կենտրոնը բացվել էր Աղդամ քաղաքում 2021 թվականի հունվարի 30-ին՝ հրադադարի վերահսկողություն իրականացնելու և իրավախախտումները կանխելու նպատակով՝ համաձայն Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված հուշագրի։ Յուրաքանչյուր կողմը (Ռուսաստանի և Թուրքիա) 60 զինվորական ուներ։


Քաղաքականություն

Պատահարներ