ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի քաղաքացին սպանել է կայանելու համար իրեն նկատողություն արած մոսկվացուն

Մոսկվայում Ադրբեջանի 21-ամյա վարորդը դանակահարել է մայթին կայանելու համար իրեն նկատողություն արած մոսկվացուն, քրեական գործ է հարուցվել, հանցագործին փնտրում են: Այս մասին լրագրողներին հայտնել են Մոսկվայի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության մամուլի ծառայությունից։


Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին մեքենան կայանել Մոսկվայի Կրասնոդարսկայա փողոցի տներից մեկի մուտքի մայթին։ Սա առաջացրել է տեղի 24-ամյա բնակչի դժգոհությունը, որը նկատողություն է արել վարորդին։ Արդյունքում 21-ամյա երիտասարդը հարձակվել է մոսկվացու վրա, ծեծի ենթարկել նրան, ապա դանակով հարվածել որովայնին։ Ստացած վնասվածքներից տղամարդը հիվանդանոցում մահացել է, հանցագործը դիմել է փախուստի։


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն):


Քննիչները և քրեագետներն արդեն առգրավել և ուսումնասիրել են քաղաքի տեսախցիկների տեսագրությունները: Կասկածյալի ինքնությունը հստատվել է, նրա գտնվելու վայրը պարզվում է։


Համացանցում հրապարակվել են կադրեր: 

Քաղաքականություն

Պատահարներ