Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել։


«Հայտարարություն

Վրաստանում արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին ստացված հարցումների կապակցությամբ հայտնում ենք, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ է գտնվում Վրաստանի պատկան գերատեսչությունների հետ։

Պաշտոնական ծանուցում ստանալուց հետո կտրամադրենք անհրաժեշտ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ