Իրանից հայտարարել են` Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի

Որոտանի միջազգային փորձագիտական ​​ֆորումի ժամանակ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ անհրաժեշտ է հարգել երկրների, դրանց թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը։


«Իրանը դեմ է աշխարհաքաղաքական փոփոխություններին, ինչպես նաև միջազգային սահմանների փոփոխություններին։ Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները: Մենք դեմ ենք արտաքին միջամտությանը:


Թեհրանը ողջունում է տրանսպորտային շրջափակումների վերացումը և սահմանների բացումը, սակայն դա պետք է տեղի ունենա երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակում»,- հավելել է դեսպանը։

Քաղաքականություն