Մենք այլ բան չէինք սպասում և կրկին հնարավորություն ունեցանք համոզվելու դրանում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի կարող ճշմարտացի անվանել Իսրայելի և Իրանի հայտարարությունները իրանական տարածքում իսրայելական վերջին հարվածների վերաբերյալ: Միևնույն ժամանակ, նա մեղադրել Է ԱՄՆ-ին Իսրայելին աջակցելու համար՝ նշելով, որ Վաշինգտոնից այլ բան չէր սպասում:


«Ներկայումս Իսրայելն ու Իրանը տարբեր բաներ են ասում։ Պատասխանատվություն չկա, բացատրություն չկա: Իրանի հայտարարություններով չի կարելի ասել, որ նա ճշմարտությունն է ասում։ Իսրայելի մասին դա ընդհանրապես հնարավոր չէ ասել», - Ստամբուլում լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահը։


Նույնը, Ըստ Էրդողանի, կարելի է հասցեագրել ԱՄՆ-ին։


«Մենք ՄԱԿ-ի ԱԽ-ում տեսնում ենք, որ Ամերիկան հանդես է գալիս Իսրայելի կողմից։ Մինչ բոլորը հանդես են գալիս Պաղեստինի օգտին, ԱՄՆ-ն, դատելով վերջին հայտարարություններից, շարունակում է զբաղեցնել Իսրայելի կողմը։ Մենք այլ բան չէինք սպասում, և կրկին հնարավորություն ունեցանք համոզվելու դրանում», - նշել Է Էրդողանը։


Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի վաղ Իսրայելին և Իրանին կոչ էր արել զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել նրանց միջև լարվածության վերաճմանը մշտական հակամարտության:


«Վերջին իրադարձությունների լույսի ներքո ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ լարվածությունը, որն ի սկզբանե առաջացել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի անօրինական հարձակման հետևանքով, կարող է վերաճել մշտական հակամարտության<...>: Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության ընդլայնմանը», - ասված Է նախարարության հայտարարության մեջ X-ում (նախկինում Twitter-ում):

Քաղաքականություն