Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը:


«Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն կունենա սահմանազատված պետական սահման: Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանը միտված վճռորոշ և լեգիտիմ գործոն: Այսպիսով արձանագրվում է` Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է և պաշտպանվելու է»,- ասված է գրառման մեջ:


Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօր տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն:


Քաղաքականություն