ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեմ բացառում, որ Տավուշում կհայտնվեն նշաններ, որի մի կողմում գրված կլինի ՀՀ, մյուս կողմում՝ Ադրբեջան․ Փաշինյան

Չեմ բացառում, որ Տավուշում սահմանագծերին կհայտնվեն սահմանային որոշակի նշաններ, որի մի կողմում գրված կլինի Հայաստանի Հանրապետություն, իսկ մյուս կողմում՝ Ադրբեջանի Հանրապետություն։ Այս մասին Ստեփաավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Ես ուզում եմ մենք գնահատենք սա, սա շատ էական և լրջագույն փոփոխություն է, սա ոչ թե մենք հասանք այն կետին, որտեղ ուզում էինք հասնել, այլ ոտք դրեցինք այն ճանապարհի վրա, որով մենք պետք է հասնենք»,-ասել է նա։

Քաղաքականություն