Օրվա լրահոս

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաննրում Կապան-Մեղրի ավտոճանապարհի Լիճք գյուղի վարչական տարածքում բախվել են ЗИЛ մակնիշի ՊՆ 7933 Շ համարանիշի և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։


Տեսանյութը եւ լուսանկարը՝ Shamshyan.com

Վերջին նորություններ