Օրվա լրահոս

Ոստիկանությունն զանգ է ստացել «Իզի Փեյ» ընկերությունից, որ ընկերության՝ Երևանում տեղադրված վճարային տերմինալներից գումար են հափշտակել: Գողությունները կատարվել են Տիգրան Մեծի պողոտայի թիվ 74 հասցեի վճարման, Արցախի պողոտայի թիվ 8 հասցեում գործող, Տիգրան Մեծի պողոտայի 52 հասցեում տեղադրված և Քրիստափորի փողոցի 36/1 հասցեում տեղադրված տերմինալներից: Նշված տերմինալներից, ընդհանուր առմամբ, հափշտակել են 723 հազար 700 դրամ։  Ըստ Shamshyan.com-ի տեղեկությունների՝ Արշակունյաց պողոտայի թիվ 37/4 հասցեում գտնվող «Իզի փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարման տերմինալը թալանել են կոտրելու միջոցով։ 

Վերջին նորություններ