Մեզ ոչ դեֆոլտ է սպասվում, ոչ էլ արժեզրկում. ԿԲ
Գնաճն այս տարվա արդյունքներով մեր կանխատեսումներից ցածր է ձևավորվել, իսկ վերջին տարիներին ձևավորված ցածր գնաճային միջավայրը առաջիկա ամիսներին ևս պահպանվելու է: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։ Ստեփանյանի խոսքով՝ ընթացիկ տարին քաղաքական զարգացումների տեսանկյունից բացառիկ էր Հայաստանի համար, ուստի Կենտրոնական բանկը պետք է ավելի զգուշավոր ու պահպանողական լիներ ինչպես կանխատեսումներում, այնպես էլ գործողություններում, որպեսզի կարողանար հասնել իր կանխատեսած նպատակներին: Արթուր Ստեփանյանը նաև անդրադարձավ հաջորդ տարի դրամի արժեզրկման մասին լուրերին՝ դրանք որակելով որպես ապատեղեկատվություն: «Չեմ տեսել որևէ հիմնավոր վերլուծություն, թե ինչու են նման եզրակացության եկել: Դրանք զուրկ են որևէ հիմքից և ապատեղեկատվություն են՝ չգիտեմ, թե ինչ նպատակներից ելնելով: Մեզ ոչ դեֆոլտ է սպասվում, ոչ արժեզրկում», - ասաց նա:

Քաղաքականություն