Ռուսաստանի դեսպանը՝ Ադրբեջանին զենք մատակարարելու մասին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր լրագրողների հետ զրույցում խուսափեց հստակ պատախանել հարցին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին։ «Ես պատրաստ չեմ խոսել ռազմաքաղաքական համագործակցության մանրամասների մասին: Ուղղակի կասեմ, որ այն ռազմաքաղաքական համագործակցությունը, որն իրականացվում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի հետ, կառուցված է գլխավոր սկզբունքի վրա՝ թույլ չտալ տարածաշրջանում բալանսի խախտում: Այսինքն՝ չանել ինչ-որ բան, որը կարող է իրական վտանգ ներկայացնել տարածաշրջանի համար, այդ թվում՝ Հայաստանի անվտանգության»,- ասաց դեսպանը:

Քաղաքականություն