Ծառուկյանն աշխատանքից ազատել է իր մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին
«Ժամանակ» թերթը գրում է․ «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը աշխատանքից հեռացրել է իր մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին՝ նրան հեռացնելով նաև «Կենտրոն» հեռուստաընկերությունից: Ի սկզբանե Ծառուկյանը որոշել էր անձամբ պատասխանել Էդմոն Մարուքյանի լայվում իր հասցեին հնչած մեղադրանքներին, սակայն նկարահանումները չեն ստացվել, և Ծառուկյանին թվացել է, որ դրա պատասխանատվությունը պետք է բարդել Տոնոյանի վրա: Ի վերջո, որոշվել է ԲՀԿ-ի անունից հայտարարություն տարածել»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Քաղաքականություն