ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոպիտ խախտում կատարած ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից
Երևանի Սարալանջի փողոցով, որը միակողմանի երթևեկելի է, հանդիպակաց ուղղությամբ ուղևորներ տեղափոխած ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։ «Սիրելի համաքաղաքացիներ, Երեկ համացանցում տարածված տեսանյութում ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում թույլ տված ավտոբուսի վարորդը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի հրամանով հեռացվել է աշխատանքից», - ասված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ համացանցում այդ մասին հայտնված տեսանյութը բուռն դժգոհությունների ալիք էր բարձրացրել, քանի որ վարորդը կոպիտ խախտում էր թույլ տվել՝ ուղևորներով լի հասարակական ստրանսպորտը վարելով հանդիպակաց միակողմանի երթևեկելի ճանապարհով։

Քաղաքականություն

Պատահարներ