էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր՝ հունվարի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Աթոյան փ. 2-7 սեփական տները, Արեշ 12փ. 1-23 սեփական տները, Բուռնազյան փ. 116, 139, 141, 143 սեփական տները, Ռոստովյան փ. 2-50 (զույգ) սեփական տները, Էրեբունի փ. 21/1 շենքը, 10:30-16:30 Այգեստան 11փ. 7-227 սեփական տները մասնակի, Այգեստան 9փ. 67-105 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արարատի մարզի՝ 10։30-16։00 Ոստան գյուղը մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 10։00-16։00 Զառիթափ գյուղը մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-14։00 Մայակովսկի գյուղը, հարակից արտադրական տարածքները և ոչ բնակիչ-բաժանորդները, Գեղարքունիքի մարզի՝ 10։30–12։30 Սևան քաղաքի Հաշվառման-քննական բաժինը, «Գեղամա» մասնաճյուղի օպերատիվ կարգավարական ծառայության կենտրոնը, «Հեգետալ» ՍՊ ընկերությունը, «Աթաբեկ Հունանյան» ԱՁ-ն, «Էն-Էլ» ավտոսպասարկման կետը և Հեռուստակենտրոնը, 10։30–11։30 Ներքին Գետաշեն գյուղը, հարակից արտադրական տարածները և ոչ բնակիչ-բաժանորդները, Շիրակի մարզի՝ 10։30-17։00 Գյումրի քաղաքի Հնոցավան թաղամասի հարավային մասը, Սյունիքի մարզի՝ 10:00-15:00 Աղիտու գյուղը, 10:00-16:00 Բռնակոթ գյուղը մասնակի, 11:00-15:00 Գորիս քաղաքի Գորիս գյուղ թաղամասը և Սաթյան փողոցը, 11:00-16:00 Վերիշեն գյուղը մասնակի, 15:00-16:00 Վաղատնի գյուղը:

Քաղաքականություն

Պատահարներ