ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ նոր զարգացումներ․Ինչ-որ բան ի ցույց դնելու կարիք չկա. Ալեն Սիմոնյանը՝ Էդմոն Մարուքյանին
«Պարոն Մարուքյանը մի քիչ տարբերվում է նախորդ գումարման ԱԺ-ի Մարուքյանից. նայեք, թե ո՞ւմ եք մեղադրում մարդու իրավունքների հետ կապված»,-այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանը՝ է, ո՞ւմ այստեղ չեն վիրավորում Ֆեյսբուքում. «Դուք ուզում եք՝ գրաքննություն սահմանե՞նք. չի կարող լինել այդպիսի բան: Հարմա՞ր չէր ասել, որ վարչապետի մակարդակով արձագանք է եղել թքելու հետ կապված դեպքին։ Հասկանում եմ, որ հիմա միգուցե ինչ-որ բան կա ի ցույց դնելու. դրա կարիքը չկա, էս փուլում հաստատ չկա»: Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հետաքրքրվել էր, թե ինչու՞ ձեն-ձուն չկա աղմկահարույց ձայնագրությունից։ «Դրա ձայնը դեռ կլսեք եվրոպական դատարաններից։ Պատահական չէր, որ ԱԺ նախագահից հետաքրքրվեցի՝ արդյոք էս խորհրդարանում պատրաստվո՞ւմ ենք կանչել ու լսել մարդկանց, հասկանանք՝ ի՞նչ դատավորներ են զանգում, ո՞ւր են զանգում, ինչի՞ համար են զանգում։ Գաղտնալսման մասով գործ կա հարուցված, բայց ոնց որ ձեն-ձուն չկա, հարցնող չկա՝ ի՞նչ եղավ, ես կոնկրետ հարցնելու եմ»,-նշել էր նա։

Քաղաքականություն