Սարքում ես Կիկոսի մահը. Գագիկ Ծառուկյանը՝ Հրանտ Մարգարյանին
Դու սարքում ես Կիկոսի մահը, 5 տարի հետո ո՞վ գիտի՝ ինչ է լինելու: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, թե 5 տարի հետո ընտրություններում գործող իշխանություններին տուն են ուղարկելու եւ ստանձնելու են երկրի ղեկավարումը: «Մենք բոլորս գիտենք, որ պետք է լավ լինի: Եթե միասնական լինենք, մեր ծրագրերը իրականացնենք, ամեն ինչ լավ է լինելու, ժողովրդի սպասելիքն էլ իրականություն է դառնալու»,-հայտարարել է Ծառուկյանը:

Քաղաքականություն

Պատահարներ