Վերջին 30 օրվա ընթացքում հայ միգրանտների 44.1% -ը առանց պաշտպանվելու սեռական հարաբերություն է ունեցել
Վերջին 30 օրվա ընթացքում ազգությամբ հայ միգրանտների 44.1% -ը առանց պաշտպանվելու սեռական հարաբերություն է ունեցել։ Այս մասին հայտնում է Баграмян 26 թելեգրամի էջը։ Նյութում նշվում է, որ անցյալ տարվա ընթացքում այդ մարդկանց միայն կեսն է այցելել բժշկի: Լրատվամիջոցը ներկայացրել է նաև այլ տվյալներ՝ ՄԻԱՎ-ով վարակված է Հայաստանից աշխատող միգրանտների 0.5% -ը, որոնք պարբերաբար աշխատում են այլ երկրներում: ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ աշխատանքային միգրանտների 0.9% -ը վարակվում է հեպատիտ B- ով, իսկ 0.7% `հեպատիտ C- ով:

Քաղաքականություն