Կրկին թալանել են Varks.am-ը, հափշտակել խոշոր չափի գումար
Հունվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում անձը ներս է մտել Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, հայտնում է Shamshyan.com-ը: Հանցագործը եղել է գլխարկով և երեսը բժշկական դիմակով փակած։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները: Հանցագործությունը տեսաձայնագրվել է, և Արաբկիրի ոստիկաններն արդեն մոտավոր ունեն կասկածյալի տվյալները։ Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապարտաստվում։ Նշվում է, որ Varks.am-ից հանցագործը հափշտակել է 1 մլն դրամ։ Փաստի առթիվ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Քաղաքականություն

Պատահարներ