Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ անձրևի ու ձյան տեսքով
Հունվարի 27-ին առանձին շրջաններում, 28-ին, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Հունվարի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 6-7, ցերեկը՝ 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ հունվարի 27-28-ը, 29-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քաղաքականություն