ԼՈՒՍԱՆԿԱՐ. Բախվել են հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և BMW-ն. կա 4 վիրավոր
Այսօրՙ հունվարի 30-ի գիշերը, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոնլրագրող Գագիկ Շամշյանը, Կոմիտաս պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 01 DP 505 համարանիշի և Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում գրանցված 1-03 շտապօգնության ավտոմեքենան: Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով էլ շտապօգնության վարորդը, բժիշկը, բժշկուհին, և հիվանդը, ում հիվանդանոց տեղափոխելիս են եղել, քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և վիրավորները մի քանի այլ շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել Երևանի շտապօգնության գլխավոր տնօրեն Թագույի Ստեփանյանն ու տնօրենի տեղակալ Վահե Միրիջանյանը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քաղաքականություն

Պատահարներ