Էջմիածնի քաղաքապետը՝ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը հանձած տարածքների մասին
Եթե համայնքի ղեկավարի կողմից կա խիստ քաղաքական կամք, որպեսզի բյուջեն չմսխվի, դա չի լինի։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ հավատացնելով, որ Էջմիածնում կա այդ կամքը։ «Կրճատվել են հաստիքներ, որոնք զբաղեցված չեն եղել այդ պահին մարդկանցով, երբ ես նշանակվել եմ, նախկին իշխանությունների բարեկամների համար նշանակված հաստիքներ են եղել, որոնք հիմա արդեն չկան»,- ասաց Դիանա Գասպարյանը: Հարցին, թե Մանվել Գրիգորյանը մինչ այս պահը ի՞նչ տարածքներ է հանձնել պետությանը, նշեց. «Տեղյակ եմ Կուղբաբուծական գործարանի տարածքի մասին, որը շրջանառվեց, սակայն հանձնվել է Պետգույքի կառավարմանը, Մանվել Գրիգորյանն Էջմիածին համայնքին չի հանձնել»:

Քաղաքականություն

Պատահարներ