Մանվել Գրիգորյանի պնդմամբ՝ իր վիճակի վաթտարացման պատճառը ՔԿՀ պայաններն են. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին: ՄԻՊը նշել է, որ Փետրվարի 8-ին ՄԻՊ-ի ներկայացուցիչը և բժիշկը գնացել են «Նաիրի» ԲԿ՝ Մանվել Գրիգորյանին այցելության։ Այցի ժամանակ վերջիններս տեղեկացել են, որ Մանվել Գրիգորյանի շաքարը բարձրացել է։ «Մեզ մոտ վարույթը որ կար, ես չեմ էլ փակել: Անգամ բողոքարկումների փուլում ենթադրում էինք, որ կար հավանականություն, որ կկալանավորվի: Այս պահին գիտեմ միայն, որ բժիշկներն ասել են, որ չեն կարող ասել, թե որքան կմնա դեռ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում: Իր պնդմամբ՝ դա տեղի է ունեցել ՔԿՀ պայմանների պատճառով: Տեղյակ եմ, թե առողջական վիճակի հետ կապված ինչ հիվանդություններ ու խնդիրներ կան, բայց չեմ կարող հրապարակել, բժշկական գաղտնիքի հարց է: Շարունակելու ենք գործընթացն ուշադրության կենտրոնում պահել»,-ասել է Թաթոյանը, ապա հավելել, որ եթե լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտություն լինի, կպահանջեն։

Քաղաքականություն

Պատահարներ