Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում հավելյալ զեղչով. Կարասին
Ռուսաստանից Հայաստանին գազի վաճառքը իրականացվում է արտոնյալ պայմաններով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը՝ պնդելով, որ 165 դոլարը նույնպես ավելի ցածր գին է, քան շուկայականը։ «Պետք է նաև հաշվի առնել, որ ռուսական արտահանողի կողմից հավելահաշվարկ չի կատարվում գազի գնի մեջ կալորիականության հաշվառումով (մեր կողմից մատակարարվող գազն աչքի է ընկնում բարձր ջերմատվությամբ)։ Դա, փաստացի, հավելյալ առևտրային զեղչ է, որը պայմանավորված է մեր երկրների դաշնակցային հարաբերություններով»,- հայտարարել է նախարարը։ Նրա խոսքերով՝ Հայաստանին այդ գնով տարեկան մատակարարվում է մոտ 2 միլիարդ խորանարդ մետր գազ: Կարասինը հավելել է, որ երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունները մասշտաբային բնույթ ունեն և չեն սահմանափակվում միայն ռուսական գազի մատակարարման և գնի մասին հարցերով:

Քաղաքականություն

Պատահարներ