Արարատի մարզում որոշ ճանապարհներ կբարեկարգվեն
Արարատի մարզի մի շարք ավտոճանապարհներ կվերանորոգվեն: Այս մասին SHANTNEWS. am-ին հայտնել են Արարատի մարզպետարանից: Հաղորդվում է, որ առաջիկայում նախատեսվում է բարեկարգման աշխատանքներ սկսել Նորաշեն-Դվին ավտոճանապարհի 2․0 կմ հատվածում: «Դեռևս շաբաթներ առաջ Դվին համայնքի բնակիչները փակել էին Հյուսիս-հարավ մայրուղին՝ պահանջելով վերանորոգել գյուղը շրջակա այլ գյուղերի հետ կապող ճանապարհը: Գյուղացիների խոսքերով՝ անցած 40 տարիների ընթացում այն երբևէ չի վերանորոգվել: Մարզպետարանից հայտնել են, որ առաջիկայում կբարեկարգվի նաև Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն ճանապարհահատվածի 1․0 կմ-ն, Դեղձուտի ճանապարհահատվածը, Արտաշատ-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ ճանապարհահատվածի 2․3 կմ-ը, ինչպես նաև Այգեզարդ համայնքի ճանապարհահատվածը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն