Մեր մեծերին չգնահատելը դեմ է մեր ազգային արժեքներին. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արթուր Գրիգորյանի և իր հիմնած Երգի պետական թատրոնի ավանդը անասելի մեծ է հայկական Որակյալ երաժշտության մեջ: Նա օր ու գիշեր աշխատել է և կերտել սերունդներ, ձևավորել երաժշտական ճաշակ և որակ, տուն է դարձել մի շարք այսօր սիրված կատարողների համար: Մինչ օրս այն եզակի որակյալ երաժշտական կառույցներից է, որ ճիշտ կրթություն է տալիս: ԵՊԹ-ի սան երբեք չեմ եղել, բայց շատ բարձր եմ գնահատում այն հսկայական աշխատանքը, որ տարվել է և խոնարհվում եմ Արթուր Գրիգորյանի տաղանդի և աշխատանքի առջև: Մեր մեծերին չգնահատելը դեմ է մեր ազգային արժեքներին»:

Քաղաքականություն