ՀՀ տարածքում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հանրապետության տարածքում` Մարտի 3-ին շրջանների զգալի մասում, մարտի 1-ի և 4-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան տեսքով: Մարտի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկը կնվազի 4-5, մարտի 1-ի և 2-ի գիշերն աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 3-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով: Մարտի 1-2-ը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քաղաքականություն

Պատահարներ