Նախարարությունը օպերատիվ արձագանքել է ֆեյսբուքյան էջին ստացված նամակին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է. Հանգստյան օրերին մի խումբ քաղաքացիներ նախարարության ֆեյսբուքյան էջին ահազանգել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալին - Լանջիկ հատվածում ավտոճանապարհի վատ վիճակի վերաբերյալ։ Երկուշաբթի առավոտյան քաղաքացիների ահազանգը ներկայացվել է նախարար Հակոբ Արշակյանին: Տեղամասում շինարարական աշխատանքներ իրականացնող «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերությանը հանձնարարվել է սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել ճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ։ Հանձնարարականից ժամեր անց շինընկերությունը, որպես խնդրի ժամանակավոր լուծում, սկսել է կոպճապատման աշխատանքները: Գարնանը՝ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում, նշված ճանապարհահատվածում կկատարվեն նաև ասֆալտապատման որոշակի աշխատանքներ:

Քաղաքականություն