Հայաստանի հանքատերերը կբացահայտվեն. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը ցանկանում է փոփոխություն կատարել Ընդերքի արդյունահանման մասին օրենքում եւ պարտավորեցնել, որ բացահայտվեն հանքերի իրական սեփականատերերը: Նման նախաձեռնությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ Հայաստանը դարձել է Արդյունահանող ճյուղերում թափանցիկության նախաձեռնության անդամության թեկնածու: Նախաձեռնությանը անդամակցում է 51 երկիր, իսկ նախաձեռնության նպատակներից մեկը հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովումն է: Այս փոփոխության ընդունումը իսկապես հեղափոխական կլինի, քանի որ հասարակությունը վերջապես կիմանա, թե ովքեր են Հայաստանի հանքավայրերի իրական տերերը»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Քաղաքականություն