Ոչ սթափ վիճակում փորձել է նետվել Հաղթանակի կամրջից
Մարտի 11-ին՝ ժամը 21:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած (անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը: Պարզվել է, որ Գ. Գ.-ն (ծնված 1992 թ.) գտնվում է ոչ սթափ վիճակում և ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները, ոստիկանության աշխատակիցները և քաղաքացիները կանխել են Գ. Գ.-ի ինքնասպանության փորձը, վերջինս տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական կլինիկա:

Քաղաքականություն