Անչափ երջանիկ եմ տուն վերադառնալու կապակցությամբ․ Զինեդին Զիդան
«Սա յուրահատուկ օր է: Անչափ երջանիկ եմ տուն վերադառնալու կապակցությամբ: Կարծում եմ, որ ձեզ մոտ հարցերն ավելի ուշ կլինեն: Հիմա ես ավելին ասել չեմ կարող: Ցանկանում եմ կրկին աշխատել և վերադարձնել ակումբի համբավը»,- Զինեդին Զիդանն այսպես է մեկնաբանել իր վերադարձը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնին: Այս մասին տեղեկացնում է Marca ամսագիրը: Հայտնի ֆուտբոլիստն իր ասուլիսում նաև շեշտել է. «Իմ միակ ցանկությունս արդեն իսկ վաղվանից աշխատանքի անցնելն է: Լավ զգացողություններ ունեմ, ուրախ եմ վերադարձիս համար: Ստիպված չեմ եղել երկար ճանապարհորդել, քանի որ այստեղ էի ապրում: Ուրախ եմ, որ կրկին աշխատելու եմ «Ռեալում»: Չեմ մոռացել մեր հաղթանակները, սակայն չեմ մոռացել նաև մեր կողմից կատարած սխալները: Մենք դեռ 11 հանդիպում ունենք: Մեր նպատակն ընթացիկ մրցաշրջանը լավ ավարտելն է: Վերջին 9 ամիսներն անցկացրել եմ Մադրիդում և լիցքավորվել եմ: Հիմա ես պատրաստ եմ նոր մարտահրավերների այս մեծագույն ակումբի հետ»:

Քաղաքականություն