Շղթայական ավտովթար` Երևանում. կա 7 վիրավոր
Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Infiniti մակնիշի 20 NA 011 համարանիշի, Opel մակնիշի 35 ZX 315 համարանիշի, Nissan Senatra մակնիշի 40 ՕՕ 400 համարանիշի և Toyօta Vitz մակնիշի 34 MN 212 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են երեխաները՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն, իսկ մեծասահակները՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Երեխաներին հիվանդանոց են տեղափոխել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ԱԻՆ աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ, իսկ վիրավորներից 5-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները։ Օպերատիվ են գործել փրկարարներն, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները, ինչպես նաև քաղաքացիները, ովքեր փրկարարների հետ օգություն էին ցուցաբերում վիրավորներին։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ավտոմեքենաներից Nissan-ն ու Toyota Vitz-ը վերածվել են մետաղե ջարդոնի։

Քաղաքականություն

Պատահարներ